Առաքման համար զանգահարել 099 900 228

Զանգել 099900228

Առաքման համար զանգահարել 099 900 228

Գազարով և տանձով խյուսի տարբերակ

 

#օգտակարէիմանալ շարքն այսօր ձեզ համար բերել է գազարի և տանձի համադրությամբ խյուսի տարբերակ, որը նախատեսված է մեր 6-12 ամսական փոքրիկների համար:

Հարուստ է 🥕վիտամին K-ով, որն ապահովում է արյան մակարդումը, մասնակցում ոսկրերի ձևավորմանն ու վերականգնմանը։ Ի դեպ, տանձը🍐 համարվում է բնական «հակաբիոտիկ», պարունակում է եթերայինյուղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնելօրգանիզմի պաշտպանությունը, դիմակայել վարակիչ 🤒հիվանդություններին, դրսևորել հակաբորբոքային ազդեցություն ուանգամ պայքարել դեպրեսիայի դեմ։

 

Այն պատրաստելու համար հարկավոր է՝

🥕1 բաժակ կտրատված գազար

2 հատ տանձ🍐

🥛Կաթնախառնուրդ

 

1️⃣Անհրաժեշտ է տանձի կեղևը մաքրել, ապա միրգը մանրացնել։ 2️⃣Կտրատված գազարըդրեք կրակի վրա ու եփեք 10 րոպե։ 3️⃣Ավելացրեք վրան տանձը, շարունակեք եփել մոտ 5-7 րոպե։ 4️⃣Տվյալ ժամանակահատվածում երկու բաղադրիչները պետք է հասցնեն փափկել։5️⃣Փափուկ զանգվածը կաթնախառնուրդի հետ հարում եք և ստանում երեխայի ուտեստը։

Հուսով ենք այսօր մեր շարքով օգտակար կլինենք մայրիկներին😊:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Call Now Button