
✅ #օգտակարէիմանալ շարքն այսօր ձեզ համար բերել է գազարի և տանձի համադրությամբ խյուսի տարբերակ, որը նախատեսված է մեր 6-12 ամսական փոքրիկների համար:
Հարուստ է 🥕վիտամին K-ով, որն ապահովում է արյան մակարդումը, մասնակցում ոսկրերի ձևավորմանն ու վերականգնմանը։ Ի դեպ, տանձը🍐 համարվում է բնական «հակաբիոտիկ», պարունակում է եթերայինյուղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնելօրգանիզմի պաշտպանությունը, դիմակայել վարակիչ 🤒հիվանդություններին, դրսևորել հակաբորբոքային ազդեցություն ուանգամ պայքարել դեպրեսիայի դեմ։
Այն պատրաստելու համար հարկավոր է՝
🥕1 բաժակ կտրատված գազար
2 հատ տանձ🍐
🥛Կաթնախառնուրդ
1️⃣Անհրաժեշտ է տանձի կեղևը մաքրել, ապա միրգը մանրացնել։ 2️⃣Կտրատված գազարըդրեք կրակի վրա ու եփեք 10 րոպե։ 3️⃣Ավելացրեք վրան տանձը, շարունակեք եփել մոտ 5-7 րոպե։ 4️⃣Տվյալ ժամանակահատվածում երկու բաղադրիչները պետք է հասցնեն փափկել։5️⃣Փափուկ զանգվածը կաթնախառնուրդի հետ հարում եք և ստանում երեխայի ուտեստը։
Հուսով ենք այսօր մեր շարքով օգտակար կլինենք մայրիկներին😊:
Leave a Reply