🧸Խաղալիք՝ ըստ տարիքի. թե ինչպես ընտրել ճիշտ խաղալիք երեխային👶🏻, հաշվի առնելով հոգեբանական սկզբունքները, կպատասխանենք #օգտակարէիմանալ բլոգի միջոցով👇:
1️⃣0-1 տարեկան փոքրիկներին👶🏽🚼պետք են զգայունությունը զարգացնող խաղալիքներ՝ վառ գույներով, ձայներ🗣🔊 արձակող, ինչպես նաև բերանը 🥏տանելու համար հարմար ռետինե խաղալիքներ:
2️⃣1 տարեկան երեխաներին👧🏻 պետք են մեծ խորանարդիկներ🎲՝ ոչ սուր եզրերով, փոքրիկ բուրգեր⛰՝ 3-4 մասից բաղկացած, շարժվող խաղալիքներ: Այս տարիքում երեխաները շատ են սիրում թռչկոտող🤹🏻♀️ խաղալիքներ, դրանք շատ դրական հույզեր են պարգևում:
3️⃣2 👦🏼տարեկանում երեխան արդեն կարող է ունենալ փափուկ խաղալիք🧸, որի հետ նա կարող է ընկերանալ, փարվել նրան, սիրել, քնել նրա հետ, մեծ գնդակ⚽️, բուրգեր՝ 5-8 մասերից բաղկացած, խորանարդիկներ՝ 🎲մեծ ու փոքր, ներդրվող խաղալիքներ:
4️⃣3 տարեկանում🧒🏻 խաղում են սյուժետային խաղեր🎳🪁, ակտիվորեն օգտագործում են կենցաղային իրերի 🥣🥄կրկնօրինակ խաղալիքներ:
5️⃣4 տարեկանում 👦🏼👧🏻սկսում են խաղալ դերային խաղեր, ինչպես նաև խաղալ տիկնիկներով🪆🎎, իրենց կողմից պատրաստված խաղալիքներով: Առհասարակ այս տարիքում շատ են սիրում երեխաներն իրենց ձեռքով պատրաստվող և կառուցվող խաղեր և խաղալիքներ:
Հղումն այստեղ👉 https://bit.ly/3KaV0DY
Leave a Reply