Առաքման համար զանգահարել 099 900 228

Զանգել 099900228

Առաքման համար զանգահարել 099 900 228

Ուսուցանող առակներ փոքրիկների համար

#օգտակարէիմանալ շարքն այսօր ձեր փոքրիկների համարուսուցողական առակներ է բերել: 1️⃣ Առակ խելացի տղայի և թագավորի մասին ՎիլյամՍարոյան և 2️⃣ «Խաղողի թփերն ու եղնիկը» առակ երախտագիտության մասին:

1.Առակ խելացի տղայի և թագավորի մասին․ Վիլյամ Սարոյան

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։

Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր պապերով հանդերձ։

Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.

– Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։

– Եղավ,- հոգոց անելով` ասում է խորհրդականը ու գնում է` մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։

Նա փորձառու հաշվապահներից մեկին ձի է նստեցնում, գրիչն ու հաշվեմատյանը նրա ձեռքը տալիս ու պատվիրում է շրջել քաղաքում, ցուցակագրել բոլոր այն կույրերի անունները, ովքեր կմոտենան իրենց, իսկ ինքը ձիու թամբից ծառի մի մեծ ճյուղ կապելով, գնում է հաշվապահի ետևից։

Նրանք շրջում են քաղաքի փողոցներում՝ հսկայական փոշեամպ բարձրացնելով։

Որոշ ժամանակ անց մի մարդ, վեր նայելով, բղավում է.

-Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Եվ խորհրդատուն ասում է հաշվապահին.

– Այս մարդը կույր է, հաշվապահ։ Սկսիր ցուցակագրել։

Իսկ ուրիշ փողոցով անցնելիս մի տիկին գլուխը հանում է պատուհանից, հարցնում.

– Երիտասարդ, այդ ի՞նչ եք անում։

Խորհրդատուն հաշվապահին պատվիրում է շարունակել կույրերի ցուցակագրումը։

Իսկ առավոտյան պարզվում է, որ քաղաքի բոլոր բնակիչները կույր են։ Հետո խորհրդատուն ու հաշվապահը իրենց ձիերի գլուխները դարձնում են պալատի շուրջ փռված այգիների կողմը։ Թագավորը դուրս է գալիս պատշգամբ, նայում է ներքև ու բղավում.

– Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Խորհրդատուն իսկույն թեքվում է հաշվապահի կողմն ու ասում.

– Հաշվապահ, մեր ցուցակը լրացավ։ Գրիր՝ էդ շան որդի թագավորը նույնպես կույր է։

2.Խաղողի թփերն ու եղնիկը․ առակ երախտագիտության մասին

Մի օր որսորդները բռնեցին եղնիկի հետքը և սկսեցին հետապնդել նրան: Եղնիկը ճարահատյալ այս ու այն կողմ էր վազվզում, երբ նկատեց խաղողի խիտ թփերը: Նա շտապեց թաքնվել դրանց մեջ, որպեսզի աննկատ մնա:

Եվ իրապես որսորդներն անցան ճանապարհի այդ հատվածով ու չնկատեցին եղնիկին: Եղնիկը զգաց, որ վտանգն անցել է, կարող է շունչ քաշել: Պատրաստվում էր հեռանալ, սակայն, չգիտես ինչու, կանգ առավ և ցանկացավ մի պատառ ուտել խաղողենուց: Խաղողի թփերին դիպչելիս այնպիսի՜ աղմուկ հանեց, որ որսորդներն իսկույն լսեցին ու շարանով հետ եկան: Եղնիկը միանգամից բացականչեց․

– Ի՜նչ արեցի։ Ես վիրավորեցի ինձ փրկածին՝ մոռանալով նրա մատուցած  ծառայությունը։

 

Առակը տալիս է կյանքի փոքրիկ դաս, որը պետք է սերտեն և՛ երեխաները, և՛մեծահասակները: Իմաստուն միտքն ընթերցողին փոխանցելու համար հեղինակն օգտագործում է եղնիկի կերպարը, որն ապահով թաքստոց  է գտնում խաղողի թփերում։ Բայց երբ վտանգն անհետանում է, փորձում է ոչնչացնել  խաղողի տերևները։ Իհարկե, հետո գիտակցում է իր սխալն ու զղջում, բայց, ավաղ, արդեն ուշ էր։ Իրական կյանքում էլ է այսպես։ Որոշներն օգտվում են դիմացինի բարությունից ու նրան վճարում անշնորհակալությամբ կամ  անգամ դավաճանությամբ։  Ընդամենը պետք է հարգել այն մարդկանց, որոնք դժվարին պահերին ձեզ աջակցել են, հոգ տարել ու անկեղծ խորհուրդներով օգնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Call Now Button