Poncho –ն առաջարկում է 🧸🪆խաղեր, որոնք կնպաստեն զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը🧠, կոորդինացիան, հետևողականությունը, հույզերիարտահայտումը կյանքի առաջին տարում։
1️⃣ Վերցրեք երկու տարա (պարտադիր չէ խաղալիք), մեկի մեջ լցրեք տարբեր ձև ունեցողմանր առարկաներ՝ գնդակ🎾, խորանարդիկ, լոբի, կոճակ, փոքրիկ խաղալիքներ, ևերեխային սովորեցրեք 3 👇մատիկով (բթամատ, ցուցամատ, միջնամատ) առարկաներըբռնել և տեղափոխել մյուս տարայի մեջ։
Յուրաքանչյուր առարկա կարելի է անվանել, բայց ոչ թե միայն առարկայի անվանումը ասել, այլ 🗣խոսել «կենդանի» խոսքով։
✅–Տե´ս, փոքրիկ գնդակ է։
–Օ՜յ, մի հատ էլ կոճակ։
Ուշադրություն, քանի որ խաղի դետալները մանր են, անհրաժեշտ է միշտ ուշադիր հետևելխաղին, ոչ մի րոպե չհեռանալ կողքից։ Կարելի է գդալ տալ, 🥄որպեսզի հատիկ–հատիկգդալով տեղափոխի։ Այն կհեշտացնի գդալի կոորդինացված շարժելը, ինքնուրույն ուտելը, կենտրոնանալը, ուշադիր լինելը, կզարգացնի մանր մոտորիկան։
2️⃣ Խաղը կհետաքրքրի 8-9 ամսականից սկսած և կնպաստի զարգացնել մանր մոտորիկան, խոսքի ընկալումը, հետևողականությունը, հույզերի 🧠արտահայտումը, ուշադրությունը։
Գրկեք փոքրիկին 🧒🏻👧🏻այնպես, որ երեխային առավելապես հարմար լինի և որևէբանաստեղծություն արտասանելով մատիկները հերթով ծալել, ապա միասին բոլորմատիկները բացել։ Ճիշտ կլինի եթե բանաստեղծության սկիզբը և վերջը համապատասխանիմատիկների ծալելուն և ավարտվի մատիկները բացելով։
✅Կարող եք ինքներդ հորինել, դժվար չէ, օրինակ՝
Ապա փոքրիկ մի մատիկ👇 (սկսում ենք ճկույթից)
Իսկ նրա կողքին քույրիկ,
Նրանց կանչեց մայրիկը
Ում սպասում էր հայրիկը։
Իսկ մեր հաստլիկ 🤙բութիկը
Լավն է ասեց ընտանիքը։
Մտահոգ է մեր 🐑գառնուկը,
Չունի ընկեր, բարեկամ
Բայց ուզում է 🛤դաշտ գնալ
Էնտեղ վազել ու խաղալ։
Իսկ մայրիկը խոստացավ
Ու նրան ընկեր գտավ:
Հուսով ենք օգտակար եղանք 🥰
Leave a Reply