Poncho –ն առաջարկում է 🧸🪆խաղեր, որոնք կնպաստեն զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը🧠, կոորդինացիան, հետևողականությունը, հույզերիարտահայտումը կյանքի առաջին տարում։
1️⃣ 4 ամսական երեխաների 👶🏻համար:
Երբ երեխան🧒🏻 սկսում է ակտիվ թափահարել թաթիկներն 👐ու ոտիկները (զարգանում էակտիվության կոմպլեքսը), ապա կարելի է երեխային մոտեցնել վառ գույնով փուչիկ🎈 (քիչփչած), որպեսզի ուսումնասիրի։
Եթե հետաքրքրում է փուչիկը, ապա փուչիկը 🎈դնել երեխայից մի քիչ հեռու, բայց երեխայիհամար տեսանելի հատվածում և ծայրին կապել գունավոր ժապավեն🎀, իսկ ժապավենիմյուս ծայրը դնել երեխայի թաթիկի մեջ, մի քանի անգամ ժապավենից քաշել և ցույց տալ, որժապավենը շարժելով փուչիկը շարժվում է։
Այս խաղը կարելի է խաղալ ավելի մեծ տարիքի երեխայի հետ, եթե հետաքրքրում է։
2️⃣ 6-7 ամսական 👧🏻երեխաների համար:
Երեխայի 👶🏻սիրելի խաղալիքը փաթաթել մի քանի շերտ գունավոր թղթի🎫🎟 մեջ և տալնրան։ Օգնել դանդաղ բացել առաջին շերտը, որպեսզի երեխան տեսնի՝ ինչ է անհրաժեշտանել։ Շարունակել բացել հաջորդ շերտերը, եթե երեխան ինքնուրույն չի բացում։ Երբ բացվումէ վերջին շերտը՝ ասել խաղալիքի 🎠անվանումը։
Կարելի է փաթաթել նաև 🧸տիկնիկ և տիկնիկի որևէ մարմնի մասը երևալուց ասել անունը, նույն մարմնի մասը ցույց տալ երեխայի մոտ, մայրիկի մոտ և անվանել։
Leave a Reply