Առաքման համար զանգահարել 099 900 228

Զանգել 099900228

Առաքման համար զանգահարել 099 900 228

Հանելուկներ փոքրիկների համար

#օգտակարէիմանալ բլոգը ձեր փոքրիկների 👧🏻👦🏻համար ձմեռային 🎅🏻❄️հանելուկներ է պատրաստել, որոնք կմարզեն ուղեղը🧠 և կզարգաց են տրամաբանությունը🥰:

1️⃣Զմրուխտ կանաչ շոր է հագել,
Փայլուն սիրուն զարդեր կապել,
Գլխավոր զարդն է նոր տարվա
Դե, ո՞վ կասի, թե ի՞նչն է դա։
(Տոնածառ)🎄

2️⃣Կանաչ եղևնին հենց տուն է մտնում
Երեխաները 👦🏻👧🏻ուրախ մոտ վազում
Դրանց օգնությամբ սիրուն եղևնուն🌲
Շքեղ տոնածառ են դարձնում։
(Խաղալիքներ, զարդեր)

3️⃣Ես սպիտակ թիթեռ 🦋եմ,
Ամեն տեղ էլ կթռչեմ,
Ձմռան դաշտում, անտառում
Ճերմակ վերմակ կփռեմ:
(Ձյուն, ձյան փաթիլ❄️)

4️⃣Ձյուն կա դաշտերում,
Սառույց՝ ջրերում,
Քամի է փչում,
Այդ ե՞րբ է լինում
(Ձմռանը)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Call Now Button